Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության կողմից տարածված հայտարարությունը, որը փորձ է արվում օգտագործել որպես արդարացում Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ակտի համար։

Մեր ուշադրությունը հատկապես գրավել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը, որը, ըստ մեր տեղեկությունների, կատարվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը, անկախ դրա ձևակերպումից, չի կարող ընդունվել որպես օրինական կամ արդարացված գործողություն։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիների «ապօրինի շինություն» որակելը և այդ պատճառաբանությամբ դրանք հողին հավասարեցնելը բացահայտ ոտնահարում է միջազգային կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության սկզբունքների և հանդիսանում է մշակութային եղեռնագործության դրսևորում։

Միևնույն ժամանակ, Կովկասի մուսուլմանների վարչության կողմից Հայոց Եկեղեցուն ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ, բացահայտորեն անհիմն է և ստահոդ։ Խաղաղության խոչընդոտը կազմում են պատմական ճշմարտության կեղծումը, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարումը, Արցախի հայկական ժառանգության յուրացումը և հայկական հետքի հետևողական վերացման քաղաքականությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին՝ գործուն քայլեր ձեռնարկելու համար՝ կասեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող ծրագրված քաղաքականությունը, որի նպատակն է հայկական մշակույթի և հոգևոր արժեքների ոչնչացումը։

Փաշինյանի տրամաբանությունը և մեր մշակութային արժեքները

Իրավիճակը դարձնում է ամեն ինչ ցայտն ուղիղ, երբ Փաշինյանը և նրա շրջապատը իրենց տրամաբանությունը ներկայացնում են Ադրբեջանի շահերի տեսանկյունից։ Իրենց ռազմական հաղթանակից հետո Ալիևի ռեժիմը, իբրև «սատանայի փաստաբան», արդարացնում է Արցախում հայկական ժառանգության բարբարոսական ոչնչացումը։ Այս ոչնչացումը ընդգրկում է ոչ միայն նորակառույց եկեղեցիներն ու պատմամշակութային հուշարձանները, այլև հազարամյա գերեզմանատներն ու հուշաքարերը։

Այս ամենի ֆոնին Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանում էլ են ոչնչացրել ադրբեջանական «ինչ-որ բաներ»՝ հավասարության նշան։ Սակայն ինչպես կարելի է ոչնչացնել այն, ինչի հետքը ոչ մի երկու տասնամյակ չի գտնվել։ Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ գրանտ էին տրվել, որ Գյումրիում մզկիթի հետքեր գտնեին։ Բայց այնքան ինտենսիվ էին փորձերը, որ ոչ մի հետք չգտնվեց։ Հայաստանում թուրքերի թողած միակ աչքի ընկնող հետքը, որը պահպանվել է, լքված գերեզմանատներն են։

Սա Շիրակի մարզի գյուղերից մեկի մոտ գտնվող գերեզմանատուն է, որտեղ թրքախոս մահմեդականների տապանաքարերը 35 տարուց ավել է աչքի լույսի պես պահպանվում են։ Թվում է՝ պետական սահմանը ավելի լավ են հսկում, քան այս քարերը, որոնք կարող են հանկարծ վնասվել։

Եթե ՔՊ-ականների տրամաբանությունը, որը ներկայացնում են Նիկոլը, Թորոսայն Արսենին և նրանց համախոհները, ճիշտ է, ապա այս գերեզմանատունը կարելի է շատ հանգիստ վերացնել ու տեղում մշակելու համար տրամադրել գյուղացիներին։ Բնակիչները կբողոքեն, կասեն՝ «Սա մեր իքնիշխան տարածքն է, ինչ ուզենք կանենք», բայց հենց որ խոսքը թուրքախոս մահմեդականների քարերին է հասնի, համոզված եմ՝ նրանք ատամներով կպաշտպանեն։

Դժբախտաբար, թե բարեբախտաբար, մենք բարբարոսկան մոտեցնում չունենք։ Իրավիճակն այն է, որ մեր պատմամշակութային ժառանգությանը ավելի անփույթ ենք վերաբերվում, քան օտարների թողած գերեզմանաքարերին։

Դերենիկ Մալխասյան
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ