Գյումրու զարգացման յոթ նախագիծ՝ իրական լուծումներ

Գյումրու զարգացման բանալին գրագետ, համակարգային որոշումների մեջ է, որոնց կարևոր մասը պետք է կայացվի Երևանում։ Մենք իրավունք չունենք Գյումրին մենակ թողնել իր խնդիրների հետ։ Կառավարությունը պետք է լինի Գյումրու թև ու թիկունք՝ առանցքային կարևորության հարցերը լուծելու համար։ Բոլոր կարևորագույն որոշումները պետք է կայացվեն՝ հաշվի առնելով տեղական իշխանությունների և բնակիչների առաջարկները։ Գյումրու խնդիրների լուծման բանալին Երևանի գրագետ մոտեցման մեջ է։

Գյումրին իր քաղաքական, տնտեսական և մշակութային կարևորությամբ առանցքային է մեր երկրի համար։ Գյումրու խնդիրները համապետական նշանակության են, ուրեմն նաև դրանց լուծումները պետք է գտնվեն միասնական, համակարգված մոտեցումների միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն աջակցելով։ Գյումրին կարիք ունի մասշտաբային, խոշոր ծրագրերի, որոնց լիարժեք և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է գրագետ համագործակցություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարության ու նաև օրենսդիր մարմնի միջև։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Մենք առաջարկում ենք զարգացման յոթ յուրահատուկ նախագիծ՝ քաղաքի նշանակությանն ու ներուժին համապատասխան։

Նախագիծ 1. Գյումրին՝ հյուսիսային դարպաս

Գյումրին որպես մեր իրական «Հյուսիսային դարպաս» ընկալելը թույլ կտա Շիրակի աշխարհագրական դիրքը վերածել երկարաժամկետ տնտեսական առավելության։ Այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ առանցքային որոշումներն են․ բավրա տանող ճանապարհի շինարարության ավարտը, սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը, Կարս-Գյումրի լոգիստիկ ուղղության զարգացումը, պահեստային, սպասարկման և լոգիստիկ աշխատատեղերի ստեղծումը և Գյումրու օդանավակայան-սահման-բիզնես կապը։ Ծրագրի արդյունքը կլինի առևտրի, տարանցման, ներդրումների և զբաղվածության աճ։

Նախագիծ 2. Արդյունաբերական մայրաքաղաք

Թեթև արդյունաբերության ոլորտում տասնամյակներով առկա ինժեներական, տեքստիլ ոլորտի վարպետների, բարձրակարգ բանվորների և այլ մասնագետների ներուժը թույլ են տալիս Գյումրին վերստին դարձնել Հարավային Կովկասի թեթև արդյունաբերության մայրաքաղաքը։ «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Գյումրիում պետք է գործարկվի Շիրակի Արդյունաբերական Գոտին՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, հարկային արտոնություններով և բիզնեսի կազմակերպման համար էական այլ պայմաններով։ Գյումրին ունի ներուժ՝ դառնալու Հայաստանի ժամանակակից նորաձևության կենտրոնը՝ զարգացնելով ինչպես ազգային տարազների, այնպես էլ ժամանակակից մոդելային հագուստների ձևավորման ինդուստրիան։ Գյումրին կարող է դառնալ նաև ինժեներական քաղաք, եթե բարձրագույն կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերը նպատակաուղղվեն դեպի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտ՝ այն համալրելով տեղական կադրերով։ Անհրաժեշտ է խելամտորեն վերականգնել և վերագործարկել մի շարք համակարգաստեղծ գործարաններ, այդ թվում՝ Գյումրու հայտնի «Քարմշակմեքենա» ձեռնարկությունը՝ այն նորից դարձնելով հանրապետության քարամշակման շղթայի կարևոր մասը։

Գյումրին իր տնտեսաաշխարհագրական դիրքով կարող է հավակնել տարածաշրջանային լոգիստիկ կենտրոնը դառնալուն։ Դեպի Վրաստան և Գյումրի-Կարս ուղղության հավանական վերաբացումը քաղաքը կդարձնի բանուկ երկաթուղային հանգույց։ Քաղաքի շուրջ պետք է գործարկվեն համապատասխան լոգիստիկ կարողություններ՝ պահեստային տնտեսություններ, բեռնող-բեռնաթափող կռունկներ, խոշոր և բեռնատար ավտոմեքենաների կայանատեղիներ և տեխնիկական սպասարկման կայաններ։ Այս ներդրումային նախագիծը կարող է իրականացվել արտահանող-ներմուծող խոշոր ընկերությունների համատեղ կոնսորցիումի ձևավորման միջոցով։

Նախագիծ 4. Փոքր և միջին բիզնեսի քաղաք

Նախագծի էությունը ստեղծել պայմաններ, որոնց դեպքում Գյումրիում (Շիրակում) ապրելն ու վաստակելն ավելի շահավետ է, քան հեռանալը։ Սա պահանջում է պետական երաշխիքներով փոքր և միջին ձեռնարկությունների արտոնյալ վարկավորում, բոլոր կարևոր բանկերի ներկայություն, աջակցություն նորարարական բիզնեսին, ծառայությունների ոլորտի գործունեության խթանում, արդյունաբերության ոլորտի խրախուսում, ստեղծագործական ոլորտների խրախուսում և «Made in Gyumri» ապրանքանիշի կայացում և զարգացում։ Արդյունքը կլինի աշխատատեղեր, եկամտի աճ, ինքնազբաղվածության զարգացում և միգրացիայի կրճատում։

Հայաստանում վարկերի ծավալի և վարկառուների թվի վերաբերյալ հստակեցում

Ցանկանում եմ հստակեցնել Հայաստանում վարկերի ծավալի և վարկառուների թվի վերաբերյալ տվյալները, որոնք վերաբերում են իմ ապրիլի 27-ի հրապարակմանը։

Հայաստանում վարկառուների թիվը գերազանցում է 2 միլիոն 400 հազարը։ Այս ցուցանիշը ներառում է ինչպես բանկերի, այնպես էլ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը։

Պետք է նշեմ, որ վարկերի ծավալը 2021 թվականից հետո աճել է առնվազն 300 հազարով։ Այս աճը պայմանավորված է փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև կառուցապատման ոլորտի կողմից վարկերի նկատմամբ պահանջարկի զգալի աճով։

Վարկերի ընդհանուր ծավալը վերջին 5 տարում, մասնավորապես՝ 2021 թվականից սկսած, 4-4,5 տրլն դրամից, 2026 թվականի փետրվարի դրությամբ հասել է 8 տրլն դրամի և ավելի։ 2025 թվականի կեսերին գրանցված 7 տրլն դրամի ծավալը վերաբերում է հենց այս ընթացիկ տարվա տվյալներին։

Այս թվերի համադրությունը ցույց է տալիս, որ վարկերի ծավալը աճում է ոչ միայն բացարձակ թվով, այլև՝ վարկերի միավորների թվաքանակով։ Դա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցրած 2 միլիոն 450 հազար վարկառուների թիվը վերաբերում է հենց վարկերի միավորների թվաքանակին։ Պետք է ընդգծել, որ մեկ մարդը կարող է ունենալ մի քանի վարկ։

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 միլիոն 450 հազար վարկառուների թիվը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը։

Ինչ վերաբերում է ավանդների ծավալին, ապա պետք է նշել, որ իմ պատգամավորական գործունեության ընթացքում ես հեղինակել եմ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման շեմը բարձրացնելու մասին» օրենքը։ Այս օրենքի շրջանակներում ես ունեցել եմ և շարունակում ունեմ մանրակրկիտ տեղեկատվություն ավանդների ծավալի, կառուցվածքի և դինամիկայի վերաբերյալ։

Ավանդատուների և վարկառուների շրջանակները, որպես կանոն, տարբեր են։ Իսկ վարկ չեն վերցնում ավանդ ձևակերպելու համար, ինչը, ըստ էության, անտրամաբանական է։ ՀՀ-ում ավանդատուների 98,5 տոկոսն ունի մինչև 16 մլն դրամի ավանդներ, իսկ 1,5 տոկոսը՝ դրանից ավելի խոշոր ավանդներ։