Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ հնչեցին կրակոցներ․ հարձակվողը խոստովանել է, որ թիրախավորել է պաշտոնյաներին

Այսօր ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Դոնալդ Թրամփն ու նրա վարչակազմի անդամները հրաձգության պատճառով պետք է տարհանվեին Washington Hilton հյուրանոցում անցկացվող Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքից։

Ինչպես հայտնի դարձավ, հարձակման մեջ կասկածվող տղամարդը, որի անունը Պաուլ Ալենն է, ձերբակալությունից հետո խոստովանել է, որ նրա թիրախը եղել են ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաները։ Նա մի քանի կրակոց է արձակել՝ թեթևակի վիրավորելով գաղտնի ծառայության գործակալին, որը զրահաբաճկոն էր հագել։ Հարձակվողը նույնպես վիրավորվել է։

Ալենը զինված էր որսորդական հրացանով, նրա մոտ հայտնաբերվել են նաև դանակներ և ատրճանակ։ Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել հրազեն օգտագործելու և դաշնային աշխատակցի վրա զենքով հարձակվելու համար։ Նրա դատավարությունը նախատեսված է ապրիլի 27-ին։

Հիշեցնենք, որ Ալենը ուսուցիչ է աշխատել C2 Education դասավանդման ընկերությունում և 2024 թվականի դեկտեմբերին ճանաչվել է «Ամսվա ուսուցիչ»։

Հարձակման մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո հյուրանոցի բոլոր ներկաները, այդ թվում՝ Թրամփը և նրա կինը, տարհանվել են շենքի ներսում կրակոցներ լսելուց հետո։ Թրամփը իր սոցիալական էջում հրապարակել է հարձակվողի լուսանկարը։

Վաշինգտոնի ոստիկանապետ Ջեֆ Քերոլը հայտնել է, որ կասկածյալը հանգրվանել էր հենց այն հյուրանոցում, որտեղ անցկացվում էր միջոցառումը։