ՄԱԿ-ը. Իրանի և Իսրայելի հակամարտության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 2100-ից ավելի երեխա

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրենի տեղակալ Թեդ Չայբանը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության հետևանքով, որը սկսվել է ապրիլի 13-ին, Իրանի և Իսրայելի միջև, ինչպես նաև Իրանի պատասխան գրոհների արդյունքում, տարածաշրջանի երեխաների շրջանում ավելի քան 2100 զոհ և վիրավորված դեպք է գրանցվել։

«Մերձավոր Արևելքում հակամարտության սրման 23 օրվա ընթացքում տարածաշրջանի երեխաներն իրենց վրա զգում են դրա սարսափելի հետևանքները»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ըստ նրա՝ Իրանում զոհվել է 206 երեխա, իսկ Լիբանանում՝ 118։ Իսրայելում սպանվել է չորս երեխա, իսկ Քուվեյթում՝ մեկը։

Պաշտոնյան նշել է, որ մարտական գործողությունների շարունակման դեպքում զոհերի թիվը կաճի։ Նա ընդգծել է, որ պատերազմի սկզբից ի վեր օրական միջինը վիրավորվում կամ զոհվում է 87 երեխա։

Չայբանը նաև հավելել է, որ հակամարտության հետևանքով ավերվել կամ վնասվել են «տներ, դպրոցներ, հիվանդանոցներ» և այլ ենթակառուցվածքներ, որոնցից կախված է երեխաների բարեկեցությունը։

Հարվածների հետևանքով լուրջ վնասներ կրել են Թեհրանի Գոլեստանի պալատը, Չեհել Սոթուն պալատը և Սպահանի Մասջեդ-է-Ջամի մզկիթը։ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին սպանել են, ինչի մասին հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Արշակ սրբազանի գործով դատական նիստը կկայանա վաղը

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը նշանակված է մարտի 25-ին, ժամը 16։00-ին։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Նիստը կկայանա Արմավիր քաղաքի դատարանում՝ Հանրապետության 41 հասցեի թիվ 2 դահլիճում։

Հիշեցնեմ, որ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարելու կասկածանքով։ Ըստ մեղադրական փաստաթղթի՝ Սրբազանը ակցիայի մասնակիցներին ուսապայուսակի մեջ մարիխուանա գցելու հանձնարարություն է տվել՝ իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն կատարելու համար։ Այս գործով Սրբազանը 3 ամիս պահվել է բանտարկության մեջ։

Այս գործի առանցքային «ապացույցը» այն է, որ թմրամիջոցը, որը պետք է գտնվեր ուսապայուսակում, անհետացել է քննչական մարմնից։ Բացի այդ, մեղադրական փաստաթղթում առկա են նաև նման կառուցվածքով նախադասություններ․ «Չեմ կարող պնդել, բայց կարծում եմ ինքն է․․․»։

Այս իրադարձությունների հետ համընկալվելով, հիշյալ գործով հետաքրքրվող մարդկանց կողմից նշվում է, որ հենց այս դատական նիստի նախորդ օրը տեսչական մարմինը ստուգումներ է սկսել Արշակ սրբազանի քրոջ ամուսնուն պատկանող դեղատանը։